Ծրագիր՝ Ա.Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված սիմֆոնիկ երաժշտության փառատոնի

Ծրագիր՝ Ա.Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված սիմֆոնիկ երաժշտության փառատոնի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծրագրում տպագրված են փառատոնի ընթացքում կատարվող Ա.Խաչատրյանի ստեղծագործությունների ցանկը, որոնց թվում են «Վալենսիայի այրին» ներկայացման երաժշտությունը, Դաշնամուրի կոնցերտը, Սյուիտը՝ «Սպարտակ» բալետից, հատվածներ Գայանե բալետից, Ջութակի կոնցերտը, Սյուիտը՝ Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից: Փառատոնը անցկացվել է Լենինական քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոցի դահլիճում, որին մասնակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Փառատոնի ծրագիրը ռուսերեն և հայերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Լ. Վաղարշյան (կինոռեժիսոր) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. թերթ՝  6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1651 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-1226