Ծրագիր ‹‹Ատամնաբույժն արևելյան›› ներկայացման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ է, դիմերեսին գրված է՝ ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրություն հայկական թատերական ընկերություն, պատկերված է թատրոնի խորհրդանիշը հանդիսացող դիմակը, 10-րդ թատերաշրջան: Ներսում ձախ փեղկին գրված է՝ Հակոբ Պարոնյան ‹‹Ատամնաբույժն արևելյան›› /երաժշտական կատակերգություն 2 մասից/, բեմադրությունը՝ Հրաչյա Ղափլանյանի, երաժշտությունը՝ կոմպոզիտոր Ռ.Ամիրխանյան, առաջին անգամ ներկայացումը կայացել է 1976թ.մարտի 28-ին: Աջ փեղկին գրված է՝ Դերերում՝ Թափառնիկոս-վաստ. արտ.Լ.Թուխիկյան, ..., Հռիփսիմե-Ռ.Կիրակոսյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Ղափլանյան: Դարձերեսին գրված է թատրոնի գլխավոր նկարիչ՝ ա.վ.գ.Վ.Վարդանյան, գլխավոր ռեժիսորի օգնական խաղացանկի գծով՝ Գ.Յաղջյան և այլն: Գինը՝ 10 կոպ., Պատվեր 296, Տիրաժ 2500, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ. տպարան, Երևան, Բարեկամության, 24: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Լայնություն (սմ)՝  16.9 Բարձրություն (սմ)՝  25 Նվիրատու՝  Դրամատիկական թատրոն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3981/22 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-36