Ծրագիր՝ «Թատերական Երևան» №11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ծրագրի 1-4 էջերում զետեղված է երաժշտագետ Մարգարիտ Հարությունյանի մահախոսականը, որն արտահայտում է խորը վիշտ՝ Արամ Խաչատրյանի մահվան կապակցությամբ: Նա նշում է, որ կոմպոզիտորը շարունակողն էր ժամանակակից երաժշտական արվեստում ձևավորված նոր փուլի, ստեղծողը՝ սովետական-հայկական ազգային երաժշտական դպրոցի, ում շնորհիվ հայկական երաժշտությունը դարձավ ամբողջ աշխարհում ճանաչելի: Ծրագրում զետեղված են նաև Մ.Սարյանի, Ավ.Իսահակյանի, Դմ.Շոստակովիչի, Բ.Ասաֆևի, Դմ.Կաբալևսկու, Ալ.Հարությունյանի խոսքերը: Տեքստը հայերեն է: Հեղինակ՝  Մ. Հարությունյան Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. մայիս թերթ՝  33 Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  889 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-425