Ծրագիր-կանոնագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ծրագիր-կանոնագիր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ծրագիր-կանոնագիր «Նաւասարդ» գրական, գեղարուեստական եւ գիտական երկսեռ միութեան 1913-1918: - Կ. Պոլիս, 1919, տպ. Յ. Մ. Ազնաւոր, Պապ Ալի: Շապիկը բաց վարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի աջ մասում կա «Նաւասարդ» միության սև թանաքով կնիքը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի ձախ անկյունում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծանուն քերթող պ-ն Յովհաննէս Թումանեանին վարչութիւն «Նաւասարդ»: Կազմերեսները խունացած են: Հեղինակ՝  նշված չէ Էջ՝  12 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919 Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  15,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/857