Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Ծրագիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Նեղ, երկարավուն թղթի վրա տպագրված է Թիֆլիսի «Հայարտանը» կայացած համերգի ծրագիրը: Այն ռուսերեն է՝ բացառությամբ Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն իմաստուն էս» և «Ծիծեռնակ» երգերի անվանումների հայերեն գրություններից: Ծրագրի վերևում ծաղիկներ են նկարված, որի կողքին ծրագրի հայտագիրն է: Ծրագիրն ազդարարում է, որ համերգը կազմված է երեք բաժնից, կայանալու է 1922թ. հոկտեմբերի 30-ին: Համերգին մասնակցում են Ս. Օգանիզաշվիլին և նրա ղեկավարած արևելյան նվագարանների նվագախումբը՝ Լիսիցյանը, Սամսոնը, Թ. Ղարագյոզյանը, Իսկանդարը և այլք: Ծրագրում ընդգրկված են արևելյան հայտնի մուղամները, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները և ժամանակին տարածված մի քանի ռոմանսներ: Համերգն սկսվում է «Ինտերնացիոնալի» կատարումով, որը հնչում է արևելյան նվագարանների նվագախմբի կատարմամբ, գեղ. ղեկավար՝ Ս. Օգանիզաշվիլի:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1922թ.Չափս՝ 25.5*13Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/29
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265