Ծրագիր՝ ՀԽՍՀ արվեստների առաջին օլիմպիադայի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հայկական խորհրդային հանրապետության տասնամյա հոբելյանին նվիրված ՀԽՍՀ արվեստների առաջին օլիմպիադայի խրագիրն է: Այն ամփոփված է փոքրիկ գրքույկում: Օլիմպիադան տեղի է ունեցել 1930թ. նոյեմբերի 26-դեկտեմբերի 10: Առաջին էջին ներկայացված է օլիմպիադայի տարբեր բնագավառների ժյուրիների կազմը. նախագահութուն՝ Ա. Եղիազարյան, Կկնո՝ Գ.Աբով, կերպարվեստ՝ Ա. Սարգսյան, պար և խորեոգրաֆիա՝ Ա. Մուշեղյան, երաժշտություն՝ Մ. Աղայան, թատրոն՝ Հ. Գյուլիքեվխյան: Հաջորդ էջերին նշված է, թե երբ և որտեղ ինչ ներկայացնումներ, համերգներ, կինոդիտումներ և ցուցահանդեսներ են կազմակերպվելու, գրված են ծրագրերն ու մասնակիցների անունները: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930թ․ Չափս՝  15*21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8098/118 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-265