Ծրագիր Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ ռեվոլյուցիայի 30-ամյակին նվիրված համերգի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմի վերևի հատվածը՝ ուղղանկյուն թանաքագույն շրջանակը զարդանախշված է ոսկեգույն բուսական ոճավորումներով, ներքևում գրված է 1917 XXX 1947 Համերգի ծրագիր, Երևան, նույնը ռուսրենով: Տիտղոսաթերթին գրված է՝ Հայկ. ՍՍՌ մինիստրների սովետին կից արվեստի գործերի վարչություն, Հոկտեմբերյան Սոցիալիստական մեծ ռեվոլյուցիայի 30-ամյակին նվիրված համերգի ծրագիր, Երևան 6 նոյեմբերի 1947: Հաջորդ էջերին հայերեն և ռուսերեն ներկայացված է ծրագիրը՝ 1-ին բաժին Ա.Ալեքսանդրով-Կանտատա Ստալինի մասին սոլիստ Ա.Պերջյանը,... և այլն: թերթ՝  6 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1947թ. Լայնություն (սմ)՝  13.8 Բարձրություն (սմ)՝  20 Նվիրատու՝  Ժանետա Գուրգենի Միրզոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6692/21 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-220/20