Ծրագիր՝ սիմֆոնիկ երաժշտության փառատոնի՝ նվիրված Ա.Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված սիմֆոնիկ երաժշտության փառատոնը անց է կացվել Երևանում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում հնչել են Ա.Խաչատրյանի հետևյալ ստեղծագործությունները. «Վալենսիայի այրին» ներկայացման համար գրված երաժշտությունը, Դաշնամուրի կոնցերտը, Սյուիտը՝ «Սպարտակ» բալետից: Դիրիժոր ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ՝ Է.Խաչատրյան: Մենակատար, Արվեստի վաստակավոր գործիչ՝ Ա.Ամբակումյան: Ներածական խոսք՝ արվեստագիտության թեկնածու Ա.Բարսամյան, ինչպես նաև հատվածներ «Գայանե» բալետից, Ջութակի կոնցերտը, մենակատար միջազգային մրցույթների դափնեկիր՝ Հրաչյա Հարությունյան, Սյուիտը՝ Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից և այլն: Դիրիժոր՝ Վ.Գերգիև: Մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Էլլադա Չախոյան: Ներածական խոսք՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ՝ Արմեն Բուդաղյան: Տեքստը՝ հայերեն և ռուսերեն: Նյութը՝  Թուղթ, տպագիր Նվիրատու՝  Ն. Մերեշնիկովա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  26 հունիսի - 3 հուլիսի, 1983թ. Չափս՝  14,8×20,9սմ թերթ՝  4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1889 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2002