Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Ծրագիր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Երկփեղկ է, դիմերեսին գրված է՝ ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրություն հայկական թատերական ընկերություն, պատկերված է թատրոնի խորհրդանիշը հանդիսացող դիմակը, 10-րդ թատերաշրջան: Ներսում ձախ փեղկին գրված է՝ Էդուարդո Դե Ֆիլիպպո ‹‹Ֆիլումենա Մարտուրանո››, /դրամա 2 մասից/, թարգմանությունը՝ Մ.Շաթիրյանի, բեմադրությունը՝ Եվգենի Սիմոնովի և այլն, առաջին անգամ ներկայացումը կայացել է 1971թ. հունվարի 30-ին: Աջ փեղկին գրված է՝ Դերերում՝ Ֆիլումենա Մարտուրանո-ժող. արտիստ Էմ. Վարդանյան,..., երկրորդ մատուցող-Ռ.Հովսեփյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Հրաչյա Ղափլանյան: Դարձերեսին գրված է թատրոնի գլխավոր նկարիչ՝ ա.վ.գ.Վ.Վարդանյան, գլխավոր ռեժիսորի օգնական խաղացանկի գծով՝ Գ.Յաղջյան և այլն: Գինը՝ 10 կոպ., Պատվեր 1006, Տիրաժ 1500, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ. տպարան, Երևան, Բարեկամության, 24:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1970-ական թթ.Լայնություն (սմ)՝ 17Բարձրություն (սմ)՝ 25Նվիրատու՝ Դրամատիկական թատրոնՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3981/19
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-36