Ծրագիր և բուկլետ՝ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ներկայացման ծրագիրը և բուկլետն է: Բալետը 3 գործողությամբ է: Լիբրետտոն՝ Ն.Վոլկովի, բալետմայստեր՝ Եվգ.Չանգա, նկարիչ՝ Ա.Միրզոյան: Բուկլետը և ծրագիրը բաղկացած են 3 մասից: 1.Բալետի մասին - Ա.Խաչատրյանը պատմում է բալետի ստեղծման մասին, բացահայտում է ստեղծագործության հիմնական գաղափարը: 2.Թատրոնի կողմից - Համառոտ պատմվում է կոմպոզիտորի, բալետի առաջին բեմադրությունների, պարտիտուրի և լիբրետտոյի, բեմադրիչ՝ Եվգ.Չանգայի մասին: 3.Բալետի լիբրետտոն: Կազմի վրա Ա.Խաչատրյանի լուսանկարն է: Տեքստը հայերեն և ռուսերեն է: Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1961թ. թերթ՝  12 Նվիրատու՝  Ա.Միրզոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1428 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-748