Ծրար գիշերանոցի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է մի ամբողջական, ալիքաձև կտրատված և ասեղնագործությամբ եզրակարված սպիտակ բամբակյա նուրբ կտորից (բատիստ), որը ծալված է երեք հավասար մասերի: Երկու հատվածները միանում են եզրերում անցքերի միջով անցնող վարդագույն ժապավենով, իսկ երրորդ հատվածն ազատ ծավալվում է երեսային մասում: Վերջին հատվածն ամբողջությամբ զարդանախշված է թելքաշ և հարթակար ասեղնագործությամբ արված ծաղկեպսակ կազմող ծաղիկներով, կոկոններով ու տերևներով, որոնց բոլոր ծաղկաթերթիկները թելքաշի տարբեր հաշվարկներով են գործված: Ծաղկեպսակի կենտրոնում իրար միահյուսված հարթակարով գրված են Ս և Յ անվանատառերը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիրիա, Դամասկոս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-25 թթ. Նյութը՝  Բամբակ, մետաքս Չափս՝  38 x 46 սմ Նվիրատու՝  Սեդա Սամուելյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17133