Ծրար փոստային

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Ծրար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծրար փոստային- դիմերեսի ձախ կողմում արծվիվ է պատկերված։ Հայերեն և անգլերեն լեզուներով գրված է՝ «Միջազգային ֆիլատելիստական ցուցահանդես։ Հայկական պետականության վերականգնման 75-ամյակ»։ Ծրարի աջ անկյունում առկա է դրոշմանիշ (առանց ատամիկների), որի վրա պատկերված են Առաջին և Երրորդ Հանրապետությունների զինանշանները (1918-1993)։ Ծրարի վրա առկա է նաև ՀՀ փոստատան կնիքը, որի շրջանակի ստորին հատվածում գրված է՝ «Հայկական պետականության վերականգնման 75-ամյակը»։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պերմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1993 թ․ Չափս՝  15,7 x 11,4 սմ Նվիրատու՝  Ռուբեն Հովհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16824