«Կա գրգիռ գեղեցիկ այնքան...»

«Կա գրգիռ գեղեցիկ այնքան...»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջին 8 տող է: Հեղինակի ձեռքով ջնջած է IV-րդ տողի որոշ բառեր. անընթեռնելի է վերջին տողի երկրորդ բառը: Առաջին տողը՝ «Կա գրգիռ գեղեցիկ այնքան...» Վերջին տողը՝ ««...» գրգիռ հաղորդող...»: III-րդ էջին 5 տող է: Առաջին տողի երրորդ բառը ջնջած է հեղինակի ձեռքով, փոխարինած «գրավիչ» բառով: Հաջորդ չորս տողերը ջնջած են: Առաջին տողը՝ «Կա գրգիռ գրավիչ այնքան...»: IV-րդ էջին 10 տող է, ջնջումներով, ուղղումներով: Թերթի ձախ եզրին էջի լայնությամբ հավելում է՝ «Տռփանքի է նման հեկեկանքը,յեվ տառապանքը-կրքի...»: Տարբերակի տողերը տնթեռնելի են: Տարբերակի I-ին տողը՝ «Ցանկություն է վառում ու գրգիռ...» Վերջին տողը՝ «...Մեզ տալիս պահերին դառնություն»: Աշնան շարքի բանաստեղծություն. տարբերակներ են: Թվագրված չէ: Հեղինակը պետք է գրած լինի Ծաղկաձորում, 1936թ-ին: Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. էջ՝ 110-579: Ծանոթություն «Ախ, վորքան է նման կրքի...» եւ «Կա գրգիռ գեղեցիկ այնքան...» աշնան շարքի բանաստեղծություն. տարբերակները գրել է իրար կպած 2 թերթի վրա (4 էջ): Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2013 150 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 4987