Կախազարդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Անորոշ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կախզարդն ունի ուղղանկյուն իրան, որի վերևի մասում զոդված են ոճավորված երկու կախիկներ՝ յուրաքանչյուրի վրա մեկական ընդգծված ծաղկաթերթիկ: Նույնպիսի ծաղկաթերթիկներից կազմված զարդագոտի է դրվագված կախիկներից ներքև՝ իրանի վրա՝ եզերված կետազարդ գծերով: Կախազարդը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Չափս՝  2,5 x 2,6 սմ Քաշ (գր)՝  8,0 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-87