Կաղապար նախնական ձուլման

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է ուղղանկյունաձև իրանից, լեզվակից, որն ավարտվում է կիսաշրջանաձև հավելվածով և բռնակից, որն ավարտվում է կոնաձև գլխիկով. միակտոր է: Աշխատանքային մակերեսին՝ գրեթ ողջ իրանով մեկ, ունի ուղղանկյունաձև խորություն: Ուղղանկյուն խորության և բռնակի միջև գտնվող հատվածը, լեզվակն ու կիսաշրջանաձև հավելվածը զարդարված են դրոշմման եղանակով արված աստղածաղիկներով: Նյութը՝  պողպատ Երկարություն (սմ)՝  38 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/15 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628