Կաղապար նախնական ձուլման

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է իրանից և բռնակից. միակտոր է: Իրանն ուղղանկյունաձև է. մի երեսին ամբողջ երկարությամբ արված են երկու խորություններ՝ մեկը մյուսից քիչ ավելի խորը, հակառակ երեսին՝ ամբողջ մակերեսով մեկ, արված է նույնանման մեկ ուղղանկյունաձև խորություն: Բռնակը քառաթև է, կտրվածքում՝ խաչաձև, դեպի իրանն աննշան նեղանում է: Իրանին՝ բռնակին միանալու հատվածում, գոգավորության վրա կա համարանիշ «43», բռնակի թևերից մեկին՝ լատինատառ «A» : Նյութը՝  պողպատ Լայնություն (սմ)՝  2.8 Երկարություն (սմ)՝  27 Բարձրություն (սմ)՝  4 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8394/10 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-626