Կայսեր լրտեսը. ուղեղների պատերազմը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  L' ESPION DU KAIZER Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, մարմնագույն, դիմային մասը բացակայում է: Կողին կարմիրով և սևով գրքի տվյալներն են գրված: Հետևի շապիկի կենտրոնում դաշույնը ձեռքին զինվոր է պատկերված՝ քայլելիս, վրան՝ եռանկյան մեջ՝ տղամարդու դիմանկար: Նախանվանաթերթին վերնագիրն է, անվանաթերթին թավ սև գլխատառերով վերնագիրն է գրված, ավելի փոքր տառերով գրքի մյուս տվյալները: Տեքստն ուղեկցվում է քարտեզներով և լուսանկարներով: Հեղինակ՝  Լյուչիետո Էջ՝  246 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929թ. Չափս՝  12,5x19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5844