Կանոնավոր և վայելուչ գրության պատմությունն ու տեսությունը

Կանոնավոր և վայելուչ գրության պատմությունն ու տեսությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Կանոնաւոր եւ վայելուչ գրութեան պատմութիւնը ու տեսութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Մ. Մ. Միանսարեանց. Կանոնաւոր եւ վայելուչ գրութեան պատմութիւնը ու տեսութիւնը. Ծրագրական փորցառութիւն, հանդերձ զանազան ծանօթագրութիւններով, յաւելուծներով և գրասեղանների ու անատոմիկական ստուերագրերով. - Ս. Պետերբուրգ, 1872, Печатня В. И. Головина, Владимiрскaя, N15: Շապիկը բաց հարդագույն թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կռնակի հատվածին սոսնձված է դեղին ողորկ թուղթ: Վերջին կազմերեսը բացակայում է: Տիտղոսաթերթի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով, իսկ էջ 258-ի ներքևի լուսանցքում՝ կապույտ թանաքով կնիքը: Գիրքը մասնատված է, շապիկը և էջերը՝ խունացած և մաշված, ջրահետքերով և այլ բնույթի բազմաթիվ կեղտաբծերով, վերջին էջ 259-ը բացակայում է: Հեղինակ՝  Միանսարյան Մ. Մ. Էջ՝  259 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1872 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/383