Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Դեկորատիվ առարկաներ
Տեսակ/ժանր՝
Խեցեգործություն
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Սափորի (կամ սկահակի) իրանին կլոր շրջանակի մեջ պատկերված է.
Մի երեսին պատկերված է П-աձև պալատական համալիր օխրա գույնով: Կողային հատվածներով երկու լայն գազոններ են: Կանոնավոր մշակված այգու կենտրոնում մոխրաերկնագույն շատրվանն է: Դրան անմիջապես դեմ-հանդիման ծխամոխրագույն շինություն է: Աջից և ձախից խիտ դասավորված կանաչ ծառերն են, որոնց կատարները կտրված են հավասար, ուղղանկյուն ձևով: Բակ-այգում ճեմում են գունավոր, հնատիպ զգեստներ հագած մարդիկ, խաղում են երեխաներ: Երկնագույն երկնակամարում երևում են սպիտակ ու ծխագույն ամպեր:
II կողմում պատկերված է գետի ժապավեն, որը ծածկված է կանաչով, ապա մի ջրային ավազան է: Ափին սլացիկ շագանակագույն բունով ու բարձր կատարով ծառ կա: Հակառակ ափին սաղարթախիտ կանաչ ծառեր են: Ձախից օխրայագույն շինություն է՝ եռահարկ պալատ՝ եզրավորված քանդակային ֆրիզներով: Վերին երկու հարկերը, որոնք ունեն ուղղանկյուն պատուհաններ, միանում են թվով տասը պիլյաստրներով: Կենտրոնում քանդակով զարդարված ֆրոնտոնն է;
Առաջին հարկի պատուհանները բարձր են ու կամարաձև: Տան առջև զմրուխտե կանաչ խոտ է: Ջրի վրա նավակ կա՝ մեջը երկու հոգի, որոնցից ափին մոտ նստածը հագել է կարմիր հագուստ, իսկ մյուսի՝ մոխրագույն հագուստով կանգնած մարդու ձեռքին կարփ կա: Կողքին շագանակագույն շուն է պատկերված:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-253