Կատալոգ - Մանիլայի Սուրբ Հաղորդության կոնգրեսի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Կատալոգ Բնօրինակի անվանում՝  MANILLE / AU CONGRÈS EUCHARISTIQUE INTERNATIONAL / Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջստվարաթղթյա, սպիտակավուն, վրան երկնագույնով քարտեզի ուրվանկար, մեջտեղում արծաթագույնով շոգենավի երկրաչափական բարելեֆայնի ուրվագիծ է, կողքին՝ նույն կերպ դաջված՝Մանիլա: Ներքևում երկնագույնով գրված են գրքի տվյալները: Անվանաթերթի կենտրոնում ամրոց է պատկերված, երկու կողմում՝ ծաղիկներ, տակը՝ալիքներ: Ներքևում՝ սևով գրքի տվյալները: Շապիկի հետևին՝ երկնագույն փոքր երկրաչափական նախշազարդ: Թերթերը փայլուն թղթից են, բաց երկնագույն երանգի: Կատալոգում ներառված են շոգենավերի, սրահների, եկեղեցիների լուսանկարներ: Էջ՝  28 Արտադրողի անվանումը՝  Լլորդ Տրիեստինո Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ Չափս՝  24x26,6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մանիլա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6621