Կարաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կարաս Թանգարան՝  Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարաս-կարմիր կավ,վնասված:Իրանը բաժանված է երկու մեծ և մեկ փոքր կտորների,որոնք իրենց հերթին ունեն ճաքեր և ամրացված տեղեր:Բերանի վրա կա վնասված հատվածներ:Կարասի վզիկի վրա կա ներքև իջնող ալիքաձև նախշեր,իսկ դրանցից ներքև ՝ չորս շրջանագիծ:Կարասի վրա կա իրարից հեռու երեք ուռուցիկ շրջանագիծ նախշեր:Վզիկին հարող հատվածում կա երկու կնիք,մեկը՝շրջանաձև , մյուսը ՝քառակուսի :Կլոր կնիքի վրա դժվարությամբ ընթերցվում է ՝թիվ 185... և տառեր« ՕՏՈՒՈՅԱՆ»:Քառակուսի կնիքի վրա երևում են տառեր և ձին հեծնած մարդու պատկեր՝«բԾՀԱՅԱ՞ԲԵՏ»:Կարասը գտել են Անգեղակոթ գյուղում 1980-ական թթ.-ին հողային աշխատանքների կատարման ժամանակ: Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  գյուղ Անգեղակոթ Հայտնաբերման ժամանակը՝  1980-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1769