Կարաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կարաս Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարասը մեծ է: Ունի ձվաձև կառուցվածք, նեղ նստուկ: Հիմքից դեպի վեր աստիճանաբար լայնանում է և նեղանում ուսերի մոտ: Բերանը մեծ է, շուրթը զարդարված է ներճկված կետանախշերով: Իրանի վրա արված են ելուստաձև շրջանակի զարդագոտիներ, որոնց վրա կան զույգ-զույգ ներճկված կետանախշեր: Գույնը շագանակագույն է: Տրամագիծ (սմ)՝  34 Բարձրություն (սմ)՝  105 Նյութը՝  Կավ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան, գ.Դավիթբեկ Հայտնաբերման վայրը՝  Կապան, գ.Դավիթբեկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.Ա.9-8-րդ դարեր Հայտնաբերման ժամանակը՝  1983 թվական Նվիրատու՝  Վահան Կարապետյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3863 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1148