Կարաս

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Կարաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փքուն, երկթեք իրանով, դուրս թեքված և հարթ կտրված շրթով, 4 ձևավոր կանթերով: Իրանի ամենալայն մասով անցնում է դրոշմազարդ գոտի, որի վրա պատկերված է վազող կենդանիների շարք: Ձևավոր կանթերի միջև գծագրված են բութ անկյուններով իրար միացած երկուական եռանկյունիներ, որոնք լցված են փորագիր խազերով: Շրթի տակով՝ կանթերից անմիջապես վեր, կա ռելիեֆ ատամնաշար զարդագոտի: Դրոշմազարդ գոտին և եռանկյունիները պատված են բաց գույնի անգոբով, իսկ ինքը կարասը (բացի տորին մասից) ներկված է կարմիր գույնով և փայլեցված է: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 36.5 Բարձրություն (սմ)՝  45 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  X-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1948թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1264 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-47