Կարասի բեկորներ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն մակերեսով, պատրաստված բաց կարմիր կավից՝ ուրարտական կարաս: Ունի ձգված փքուն իրան, կարճ, ուղիղ վիզ, դուրս ճկված և կտրվածքում կլոր շուրթ: Իրանի վերին մասով անցնում է ելունդավոր զարդագոտի, որը ծածկված է սեղմումով արված, լայնակի ակոսներով: Վզի միջին մասում արված է նեղ, քիչ ուռուցիկ, հորիզոնական գոտի, իսկ շրթի տակով շուրջանակի անցնում է բարակ ակոս: Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VI դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 22 Հավաքագրող՝  Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1975 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6092/58 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-133