Կարասի բեկորներ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց կարմիր կավից, ուրարտական, խոշոր կարասի բեկորներ: Ունի նեղ, հարթ նստուկ, փքուն ու ձգված իրան, արտաքինից ընդգծված պսակ, զանգվածեղ և դեպի ներս թեք կտրած շուրթ: Հատակի կենտրոնում արված է միջանցիկ անցք: Իրանը և ուսերը զարդարված են ուռուցիկ, պարանաձև ոլորուն զարդագոտիներով: Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VIII-VI դդ. Նյութը՝  կավ Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 44, նստ. 12 Հավաքագրող՝  Հ. Մնացականյան Հայտնաբերման ժամանակը՝  1975 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6092/62 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-133