Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գրքույկ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Հայ տաղանդավոր քամանչահար Լ. Կարախանյանի կատարողական արվեստի մասին մամուլից հավաքած կարծիքների գրքույկ է՝ պատրաստված դստեր ձեռքով: Շապկի վրա Կարախանի դիմանկարն է՝ գրված « Отзывы прессы, Караханян Л. А.»: Գրքույկի 31 էջում ռուսերեն և վրացերեն թերթերից հանված հատվածներ են, որոնք բնութագրում են քամանչահար վարպետին: Սկսվում է 1927թ. «Խորհրդային Հայաստան» թերթի սեպտեմբերի 23-ի համարում զետեղված հոդվածից քաղված կարծիքով: Գրքույկում զետեղված են նաև Բրաուդոյի, Լյուբիմովի, Իպոլիտով-Իվանովի, Բորոզդոնի, Պալիաշվիլու, Արաքիշվիլու և այլոց կարծիքները:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԹիֆլիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի երկրորդ կեսՉափս՝ 11*15.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8098/87
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-265