Կարճ վերնազգեստ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Բնօրինակի անվանում՝  Բլուզ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կիսաթեք, կլոր վզամասով, մինչև գոտկամասը հասնող։ Գործված սպիտակ մետաքսե թելից։ Լայնակի 10-ական խոշոր ծաղկանախշերն իրար միացած են 9–ական փոքրիկ արևանախշերով, իսկ երկայնակի 11–ական խոշոր ծաղկանախշերը՝ 9–ական արևանախշերով։ Կրծքամասը, թևաբերաննները կիսաշրջանաձև ալիքավոր եզրաշերտով են հարդարված։ Երկարություն (սմ)՝  50 Ուսի լայնություն (սմ)՝  3,5 Թևի երկարություն (սմ)՝  14 Նյութը՝  արհեստական մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փասադենա Կալիֆոռնիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1975թ. Նվիրատու՝  Տիրուհի Մերի Բայրամյանից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8366/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3920