«Կարմիր բանակի (Մոլոկանսկայա) փողոցը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հին Երևանի կենցաղային բնանկար: Կոմպոզիցիայի կենտրոնում միահարկ և երկհարկանի կիսախարխուլ տների առջև՝ փողոցում ֆայտոններ, ձիեր, բեռնավորված ավանակներ, առօրյա աշխատանքով զբաղված մարդկանց ֆիգուրներ: Ձախից ներքևում ռուսատառ գրություն՝ «П. Симонян, 1935»: Հեղինակ՝  Սիմոնյան Պարսամ Հունանի /1911- 1985/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  96 x 168 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 690