Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու երկայնակի շարքով, աստիճանաձև կտրտված եզրերով քառակուսիներ, որոնց գագաթներին կան խոյաձև նախշեր, բացի այս շարքերից կան նաև նրանց մեջ ընդ մեջ դասավորված նույն ուրվագծով բայց ավելի փոքր պատկերներ։ Երիզված է մեկ լայն սև հիմնագույնով զարդագոտիով որը ծածկված է նախորդ նախշերը հիշեցնող պատկերներով։ Դաշտի վրա կա արձանագրություն ՝ 1929 ՆաժԱԽՇՈՒՆ ՆԱԶԱՐՅԱՆ։ Կարպետի ծայրերը ամրացված են հատուկ հյուսվածքով։ Դաշտի կենտրոնում արձանագրությունից ներքև եզրագոտու մոտ ներկայացված է մարդու ըստ երևույթին կնոջ ամբողջովին պատկեր։ Լայնություն (սմ)՝  164 Երկարություն (սմ)՝  327 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1929թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3072/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–1418