Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկերեսանի կարպետի դաշտի վրա պատկերված են սուրանկյուն ելուստներով բոլորված շեղանկյուն նախշերի կանոնավոր շարքեր։ Շեղանկյունիների միջև գոյանում են շեղանկյուն ուրվագծով շրջնակներ, որոնց մեջ կարմիր հիմագույնի վրա ամփոփված են երկրաչափական հորինվածքներ։ Զարդագոտու մուգ շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված է երկրաչափական նախշեր երկայնական ուղղությամբ, իսկ լայնական ուղղությամբ վեցանկյուն զարդաշրջանակներ։ Կարպետի զարդագոտին երկայնական ուղղությամբ բոլորված է նարնջագույն ատամնավոր եզրաշերտով։ Լայնություն (սմ)՝  157 Երկարություն (սմ)՝  225 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց Ձոր Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  24․11․1979թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1620/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-689