Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը կազմված է 2 տապակից։ Դաշտի կարմրավուն հիմնագույնի վրա պատկերված են մեղվաբջջի դասավորությամբ, երկայնակի ձգված վեցանկյունիներ, որոնք պարունակում են կեռավոր շեղանկյունիներ, գործված սպիտակ, սև, վարդագույն գույներով։ Կարպետն ունի 3 զարդագոտի, կենտրոնական համեմատաբար լայն զարդագոտու վրա, ուղղանկյունաձև շրջանակների մեջ շեղանկյունաձև պատկերներ են, իսկ երկու նեղ գոտիների վրա ուղիղ գծերով իրար միացած փոքրիկ շեղանկյունիների շարքեր։ Կարպետը գործված է շուլալ տեխնիկայով։ Լայնություն (սմ)՝  180 Երկարություն (սմ)՝  180 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ազնաբերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3155/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ–1446