Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարպետի դաշտը գեղազարդված է խիստ ոճավորված կենաց ծառ հիշեցնող խոշոր զարդանախշերով, որոնք լրացված են կեռիկազարդ հորինվածքներով, օձագալար և այլ մանր նախշերով։ Երիզված է երկու գոտիներով, որոնք իրարից անջատված են ատամնավոր շերտերով և ծածկված են վարդյակներով, խոյեղջյուր հորինվածքներով։ Լայնություն (սմ)՝  122 Երկարություն (սմ)՝  355 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի երկրորդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5842 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2721