Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- դաշտի հիմնական նախշը կեռավոր համակենտրոն ռոմբեր են: Դաշտի մնացած մասում օձեր, եռանկյունիներ, խնձորանախշեր, խաչեր և այլ երկրաչափական ու բուսական նախշազարդեր են: Դաշտը եզրագծվում է ատամնավոր նախշով: Ունի լայն գոտի՝ վեցանկյունիներով, որն ավարտվում է դարձյալ ատամնավոր սպիտակ նախշով: Ունի ոլորված շագանակագույն ծոպքեր: Հիմնական գույներն են մանուշակագույնը, գազարագույնը, կանաչը, սպիտակը, մուգ կապույտը, կարմիրը: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արագածոտն գավառ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  380 x 156 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12699