Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարպետն ունի մուգ բալագույնով հիմնագույն: Դաշտի կենտրոնում պատկերված է խոշոր, սև հիմնագույնի վեցանիստ, որի եզրային մասերը զարդարված են փոքր շեղանկյունիներով, կենաց ծառերով, թագաձև պատկերներով: Վեցանիստն իր մեջ ընդգրկում է մեկ այլ գույնի շեղանկյունաձև հորինվածք, իսկ վերջինս էլ՝ ուղղանկյունաձև պատկեր: Մոխրագույն հիմնագույնի այս ուղղանկյունը զարդարված է տերևանախշերով, զույգ թռչնագլուխներով: Կարպետի 4 անկյունը զարդարված են գծանախշով իրար միացած տերևանախշերով, կենաց ծառի փոքր պատկերներով, վեցանկյունաձև նախշերով: Կարպետի միակ սև հիմնագույնի եզրագոտին զարդարված է շեղանկյունիներով և զույգ թռչնագլուխներով: Դաշտի վրա կա գրություն՝ ‹‹1933 Թ. Մ/Վ Մ. Ա››: Լայնություն (սմ)՝  124 Երկարություն (սմ)՝  210 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գուգարք, գ․ Վահագնի Հայտնաբերման վայրը՝  Գուգարք, գ․ Վահագնի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933թ․ Հայտնաբերման ժամանակը՝  2․08․1986թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6569/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2928