Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը փոքր չափսի է, քառանկյուն դաշտի հիմնական գույնը դարչնագույն է: Կարպետի եզրերին լայն շերտեր են՝շրջապատված աջ և ձախ կողմերից նեղ շերտերով: Նեղ շերտերի վրա գործված են սանդուղքաձև նախշեր, իսկ լայն շերտի վրա սպիտակ գույնի վեցանկյուններ, որոնց մեջ գործված են կարմիր, մկնագույն, սև վեցանկյուններ՝ իրար մեց ներառնված: Կարպետի կենտրոնական հատվածը զոլավոր է: Հենքը շատ մասերում քայայված է և բաց, եզրային հյուսվածքները տեղ-տեղ քայքայված են: Վարպետ՝  Բարուշկա Դավթյան Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  155 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-4812 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1351