Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետի քառանկյուն սև դաշտի վրա գործված են կարմիր, դեղին, սպիտակ, դարչնագույն վեցանկյուններ, որոնց մեջ կեռխաչ զարդանախշեր են գործված: Յուրաքանչյուրի մեջ փոքրիկ խաչ կա: Կարպետը ունի մեկ եզրաշերտ շրջանակ, որի սպիտակ տափի վրա կարմիր շուշաններ են գործված: Կարպետի հենքը քայքայված է, կենտրոնական հատվածի շատ տեղերի հենքը բաց է: Եզրային հյուսվածքները տեղ-տեղ քայքայված են:Կարպետը շատ քայքայված և մաշված վիճակում է: Հեղինակ՝  Կատյա Մարգարյան Վարպետ՝  Կատյա Մարգարյան Նկարիչ՝  Կատյա Մարգարյան Լայնություն (սմ)՝  200 Երկարություն (սմ)՝  454 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապանի Շրվենանց գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3456 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1123