Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը նեղ ու երկար է: Հիմնական գույնը կարմիր է, օգտագործված են նաև կապույտ, սպիտակ, բաց դարչնագույն գույները: Քառանկյուն կարմիր դաշտի վրա տեղադրված են երեք խոշոր մեդալիոններ, որոնցից յուրաքանչյուրի մեջ գործված են հարուստ բուսական և երկրաչափական զարդանախշեր: Մեդալիոններից դուրս, դաշտի վրա կապույտ գույնի ատամնավոր շեղանկյուններ են, որոնց մեջ նույնպես ատամնավոր շեղանկյուններ են՝ սպիտակ, կապույտ, կարմիր գույներով: Կարպետը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին շրջանակի կարմիր դաշտի վրա կապույտ շուշաններ են՝ գագաթները դեպի դուրս: Երկրորդ լայն բաց ֆոնով շրջանակի վրա մանր, գույնզգույն զարդանախշեր են և մանր խաչվարդեր:: Երրորդ շրջանակի վրա, որը դաշտը բաժանում է եզրաշերտ շրջանակներից, կարմիր և կապույտ գույների զիգզագաձև զարդանախշ է գնում: Կարպետի գլխամասում գործված է 1905. Թ.10.Զ.Ա գրությունը: Կարպետի վիճակը լավ, է, գույները լավ են պահպանված, եզրային հյուսվածքները անվնաս են: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  180 Երկարություն (սմ)՝  283 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-1142 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-488