Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը շատ վատ, քայքայված վիճակում է, եզրային հյուսվածքները խոշոր չափերով բացակայում են: Հիմնական դաշտը կարմիր է: Մնացած գույներն են՝ սպիտակը, կապույտը, կանաչը, դարչնագույնը, դեղինը: Կարպետը ունի յոթ լայն և վեց նեղ մասեր: Լայն մասերից երեքի վրա գործված են կապույտ եզրային շրջանակի մեջ առնված խոշոր խոյեղջյուրներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ շեղանկյուն է գործված: Իսկ մյուս երեքի վրա գործված են փոքր խոյեղջյուրներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ կրկին շեղանկյուն է գործված: Նեղ գծերի մեջ սանդուղքաձև նախշեր են գործված: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-884 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-391