Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- մուգ շագանակագույն դաշտով, որի ողջ մակերեսով ձգվում է կապույտ շեղանկյունը՝ չորս անկյուններում թողնելով եռանկյուն հատվածներ: Շեղանկյան կենտրոնում փոքր մեդալյոն է: Նշված ողջ մակերեսը զարդանախշված է կենաց ծառերի, նռան, սափորների, տերևների իրական և ոճավորված պատկերներով: Լայն շրջագոտին կարմիր ու վարդագույն ծաղիկներից ու տերևներից կազմված ծաղկաշղթա է զարդարում, որի մի եզրի կենտրոնում կա սպիտակ թելով գործած մակագրություն: Ունի կարճ ծոպեր: Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1942 թ. Չափս՝  374 x 172 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11628