Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- շագանակագույն դաշտով, որն ամբողջությամբ ծածկված է շեղությամբ կանոնավոր դասավորված մանր համաչափ տերևաձև զարդանախշերով՝ վարդագույն, մոխրագույն և նարնջագույն մեղմ երանգներով: Ունի զույգ եզրագոտի՝ իրարից տարանջատված սպիտակ զիգզագաձև շերտով: Ներսի գոտին լայն է՝ վարդագույնի վրա դարչնագույնի երանգներով արված բուսա-երկրաչափական պատկերներ, եզրամասինը նեղ է, դարչնա-շագանակագույն միանման նախշերի շարքով: Ունի գրություն: Նյութը՝  Բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ապարան, գ. Երնջատափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938 թ. Չափս՝  444 x 192 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3629