Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ մուգ շագանակագույն դաշտով, որը եզրագծված է սպիտակով գործած ատամնավոր նախշով: Հիմնական զարդամոտիվներն են երկու կարմիր, կենտրոնում՝ դեղին, համաչափ կրկնվող գծանախշերը և կարմիր, դարչնագույն, կաթնագույն, շագանակագույն թելերով կապույտ և դարչնագույն խաչավոր կենտրոններ ունեցող խոյակները: Եզրագոտու հիմնական նախշը կարպետի վերը նշված գույները կրկնող ոճավորված մարդակերպերն են: Եզրամասում ունի գրություն՝ «1927 թ. վաս»: Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927 թ. Չափս՝  270 x 147 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16248