Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- դաշտը՝ կարմիր և շագանակագույն, երկու շարքով երկայնակի ձգվում են 7-ական բազմանիստեր՝ ատամնավոր, անկյունային մասերում՝ փոքրիկ կեռիկներով: Կենտրոնում 6 ամբողջական և 2 կես շեղանկյունիներ են: Ունի մեկ լայն զարդագոտի՝ վեցանկյուն բազմանկյունիներով և երկրաչափական այլ պատկերներով: Շրջանակի մի ծայրին ոճավորված կանացիակերպ պատկերներ են: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վասպուրական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ Չափս՝  340 x 135 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2428