Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- դաշտը՝ վարդագույն, կենտրոնում կրկնակի մեծ և փոքր ելուստավոր շեղանկյունիներով եզրագծված կարմիրի, սպիտակի և շագանակագույնի զուգորդմամբ սանդուղքաձև նախշազարդով: Մակերեսն ամբողջությամբ դեղինի, շագանակագույնի, մուգ կարմիրի և սպիտակի համադրությամբ անկանոն գործված են ոճավորված բուսական, երկրաչափական և կենդանական պատկերներ: Ունի եռագոտի շրջանակ՝ շագանակագույն, դեղին ու սպիտակ գույնի թելերի ֆոնի վրա համաչափ գործված «ողնաքուղ» զարդամոտիվով: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ Չափս՝  193 x 125 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12124