Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- դաշտն իրենից ներկայացնում է երկրաչափական զարդանախշերի ամբողջություն, ուր զուգահեռաբար գործված են իրար հաջորդող շեղանկյունիների երկու շարքեր: Դրանց ներսում պատկերված են ավելի փոքր շեղանկյունիներ, որոնք եզրափակված են եռանկյունաձև զարդանախշերի շրջանակով: Փոքր շեղանկյունիների ներսում պատկերված են եռանկյունաձև նախշեր: Եզրագոտիները իրենցից ներկայացնում են իրար հաջորդող օձաձև զարդանախշերի և եռանկյունիների ու թիթեռների զուգորդություն: Զարդանախշերը պատկերված են բաց վարդագույն, սպիտակ, շագանակագույնի մուգ ու բաց երանգների թելերով: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շամշադին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  310 x 115 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12116