Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ՝ երկերեսանի- ունի ուղղահայաց՝ սրացող, բրգաձև, կարմիր թելով գործած, կապույտ թելով եզրագծված ատամնավոր նախշով դաշտ, որի երկու բևեռներում կան մեկական կարմիր և կանաչ գույների համադրությամբ ծաղիկներ (տերևներով ու ցողունով): Սրացող մասում ունի գրություն՝ «Վ. Ա., 1937 թ.»: Կենտրոնական մասում՝ սև ֆոնի վրա, դեղին և կարմիր ատամնավոր նախշով շրջանակված ոճավորված մեծ պլանով բազմերանգ ծաղկեփնջեր: Նույն նախշը կրկնվում է նաև դաշտի անկյուններում: Շրջանակը նեղ է՝ կանաչ տերևներով, բաց և մուգ կարմիր ծաղիկներով զարդարված և ունի կարմիր գույնի թելով բանված ատամնավոր եզրեր: Հիմնական գույներն են կարմիրը, սևը, վարդագույնը, դեղինը, կապույտը, կանաչը: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1937 թ. Չափս՝  155 x 260 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16250