Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարպետի դաշտը զարդարված է 9-ական մեծ, իրար կցված վեցանկյուն հորինվածքների 2 շարքից։ Վեցանկյունները իրենց մեջ ամփոփում են փոքրիկ շեղանկյուններ, որոնք շրջապատված են ոճավորված թռչնագլուխներին նմանվող կեռանախշերով։ Կան նաև խաչանախշեր, Տ-ձև նախշեր և կենաց ծառի ոճավորումներ։ Կարպետն ունի մեկ եզրագոտի, այն զարդարված է իրար կցված փոքրիկ շեղանկյուններով։ Այս տիպի կարպետները հայտնի են Շիրակ-Բասենյան անունով։ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  350 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ-Բասեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  881 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-378