Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկերես կարպետ է։ Կազմված է լայն և նեղ շերտերից։ 3 նեղ աննախշ շերտերին (2 մուգ կապույտ և 1 մուգ կարմիր) հաջորդում է մեկ լայն նախշավոր շերտ։ Ոչ մի շերտում մեկ այլ շերտի նախշը նույնությամբ չի կրկնվում, դրանք տարբերվում են եթե ոչ նախշերով, ապա գույներով։ Մի դեպքում դրանց շագանակագույն հիմնագույնի վրա պատկերված մուգ կապույտ գույնի շեղանկյունիներ են՝ խաչաձև և երկժանու նման խաչաձևած նախշերով, մյուս դեպքում մուգ կապույտ հիմնագույնի վրա կարմիր ու սպիտակ վեցանկյունիներ՝ կենտրոնում ոճավորված թռչնապատկերներով, մի այլ շերտում մուգ կապույտ և կանաչ վեցանկյունիներ, կենտրոնում S- աձև նախշերով, մի այլ դեպքում՝ կարմիր հիմնագույնի վրա կեռազարդ վեցանկյունիներով կենտրոնում խաչանախշ կեռազարդ շեղանկյունիներով նախշավոր շերտերը 2 կողմից շրջանակված են ալիքաձև նախշերով։ Երկու կողմից ունի ծոպեր։ Լայնություն (սմ)՝  90 Երկարություն (սմ)՝  300 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19–րդ վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2741/5ա Բաժնեհաշվառանիշ՝  Գ–1182