Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկերեսանի կարպետի կարմիր հիմնագույնի վրա ներկայացված են բուսանախշերի կանոնավոր զարդանախշեր։ Վերջիններս լրացված են նաև թռչունների պատկերներով։ Երիզված է լայն, բաց շագանակագույն հիմնագույնի վրա կատարված զարդագոտիով։ Պատկերված են խոշոր ծաղկանախշեր։ Այս տիպի կարպետները հայտնի են «մեղվակարպետ» անունով։ Լայնություն (սմ)՝  224 Երկարություն (սմ)՝  315 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրակ-Ջավախք Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյանի շրջան, գ․ Բամբակաշատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ․ վերջ Հայտնաբերման ժամանակը՝  15․05․1979թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  534 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-249