Կարպետ «Դարախլու»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ «Դարախլու»- երկերեսանի, շեղանկյունազարդ, կապույտ հիմնագույնով դաշտը ծածկված է ատամնազարդ եզրերով շեղությամբ համաչափ դասավորված կենտրոնում խաչազարդ, միանման, բայց տարբեր գունային լուծումներով «գաթաներով»: Եռագոտի է՝ մեջտեղինը՝ լայն, սպիտակ հիմնագույնով, կենտրոնախաչ երկրաչափական նախշերով, նեղերը՝ սլաքաձև իրար մեջ հագնող զարդաշղթաներով: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Չափս՝  276 x 167 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2575-1