Կարպետ «Դերբենդ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ «Դերբենդ»- դարչնագույն դաշտի կենտրոնում երկայնակի դասավորված են երեք բազմանիստ մեդալիոններ՝ եզրերին կեռաձև նախշերով: Շրջանակված է մեկ լայն և երկու նեղ գոտիներով: Կարպետի ողջ մակերեսը ծածկված է սպիտակ, նարնջագույն, կապույտ, բեժ և դարչնագույն թելերով արված երկրաչափական պատկերներով, որոնց մի մասը ընթացքում, իսկ մյուս մասը վրայից են գործված (կարպետի հակառակ երեսն ամբողջությամբ ծածկված է հանգույցներով): Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Դաղստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900 թ. Չափս՝  295 x 176 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3516